14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հիշողության կորստի սկիզբը

Միջին տարիքը, երբ մարդիկ սկսում են կորցնել հիշողությունը, 57 տարեկանն է: Սակայն ըստ նոր հետազոտության` այդ գործընթացը կարող է սկսվել 30 տարեկանից:

Բրիտանական ճանաչողական կայքերից մեկի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների շուրջ 10 տոկոսը պատասխանել է, որ սկսել է հիշողության կորուստ ունենալ 40 տարեկանից, 6 տոկոսը խոստովանել է, որ այդ գործընթացն սկսել է նույնիսկ նախքան 30 տարեկանը: Հարցումները ցույց են տալիս նաեւ, որ 50-ն անց մարդիկ տառապում են հիշողության կորստի վախից, իսկ ոմանք էլ իրականում բախվում են հիշողության կորստի հետ:

Գիտնականների համոզմամբ` հիշողության վատթարացման խնդիրը լրիվ  ուղղելի է: Խորհուրդ  է տրվում շատ գրքեր կարդալ, խաչբառեր լուծել, գլուխկոտրուկներ գտնել, ինչպես նաեւ ակտիվորեն  մասնակցել երեխաների կամ թոռների տնային առաջադրանքների կատարմանը: Ըստ հետազոտության 50-ն անց մարդկանց 92 տոկոսը փորձում է իր հիշողությունը ակտիվ պահել` որեւէ նոր բան սովորելով: Առողջ բանականությունը պահպանելու համար օգտակար է նաեւ ֆիզիկական ակտիվությունը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ