07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայկական գինին արժեք է. մշակվում է ռազմավարություն

“Հայաստանում բացակայում է գինու օգտագործման մշակույթը: Մենք տեղյակ չենք, թե որ սննդատեսակի հետ որ գինին օգտագործել, թեեւ ունենք 6000 տարվա գինու պատմություն”,-Գինու ազգային տոնի առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինու փառատոնի հիմանդրամի նախագահ Նունե Մանուկյանը:

Գինեգործ, գինու տեխնոլոգ Կարո Հակոբյանի խոսքով, էլ ժամանակին հայկական լավ գինի գտնելը խնդիր էր, իսկ հիմա հայկական գինին չի զիզում եվրոպական գինիներին: Անդրադառնալով հայկական գինուն` նա խնդրեց, որ իր ասածները չորակեն որպես ալկոհոլային խմիչքի գովազդ: Գինեգործի խորհրդով, գինին ունի 800 օգտակար բաղադրիչ եւ նույնիսկ առողջարար է:

Գինին, ըստ նրա, պետք է դիտարկվի որպես արժեք, “ Չի կարելի գինի համարել տրամադրությունը բարձրացնելու համար հեղուկ, որը պետք է միայն կուլ տալ: Այն դիտարկեք որպես արժեք”,-ասաց նա: “Կառավարությունը գինեգործության զարգացումը ռազմավարական ուղղություն է հայտարարել: Մեր երկրում գինեգործության զարգացումը իրավական դաշտով է կարգավորվում` “Խաղողի եւ գինու մասին” օրենքով”,-նշեցին բանախոսները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ