27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանին ցանկությունն է պակասում

‘Ժառանգության’ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում փողոցների անցման հատվածներին` նշելով, որ դրանց մի մասը ճիշտ տեղում չէ արված:

‘Չքնաղագույն պուրակների ու հրաշագեղ այգիների հայրենիքներից մեկում՝ Անգլիայում, այգի հիմնելու ժամանակ միառժամանակ արահետներ չեն անում: Սպասում են, որպեսզի տեսնեն, թե մարդկային հոսքերի համար որոնք են նախընտրելի կարճ ու օպտիմալ ճանապարհները: Դրանից հետո միայն ՛օրինականացնում՛ են արահետներն ու սալիկապատում մարդկանց տրորած ճանապարհը: Այդպես վարվում են նաեւ բնակարանների ձեւավորման ժամանակ. մինչ կտեղադրեն կահույքը, տեսնում են, թե այդ բնակելի տարածքում հիմնական շարժը որ ուղղություններով է, ինչը ինչին է խանգարում եւ ինչ կխանգարի անցուդարձին: Անձամբ հաճախ հիացել եմ, երբ չափազանց փոքր բնակելի տարածքում կահույքը այնպես է տեղադրված եղել, որ մի նեղ արահետով քայլելու դեպքում ոտքդ կահույքին ու սենյակային առարկաներին չես խփում: Իսկ Հայաստանում իրավիճակն անհեթեթ է, որ երբեմն չես հասկանում, թե ինչու եւ ինչ տրամաբանությամբ է տվյալ զեբրան կամ անցումը նախատեսվել փողոցի հենց այդ տեղում: Եվ հաճախ ես տեսնում, որ որքան էլ քաղաքապետարանը դրանք սահմանել է, միեւնույն է, քաղաքացիները անցնում են իրենց համար ռացիոնալ ու օպտիմալ տեղերով: Ու հետո էլ զարմանում ենք, թե ինչու մարդիկ որոշ անցումներով չեն անցնում, այլ անցնում են այն վայրերից, որտեղ ամենօպտիմալն է: Իհարկե, ասվածը համատարած կիրառելի չէ բոլոր դեպքերի վրա, քանի որ քաղաքացիներն էլ խախտումներ անում են ալարելու, սովորույթի ուժի պատճառով: Բայց քաղաքապատերանն էլ պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհն արդեն այդ խնդիրները լուծելու ձեւերը գտել է, ու ընդամենը ցանկություն է պետք այդ լուծումներին’,-գրել է Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ