12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը չունի ԵՄ-ին չափանիշների արժեքային համակարգ. Արտակ Զաքարյան

Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադառնալով  տարածաշրջանային գործընթացներին մասնավորապես նշեց, որ Ադրբեջանում չի կարող գոյություն ունենալ արժեքային համակարգ, որը համահունչ լինի ԵՄ չափանիշներին: Ըստ նրա, շատ անգամ է ասվել, որ  ԼՂՀ բնակչությունը լինելը  վտանգված է Ադրբեջանում, ինչը ավելի է խորացնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ի տարբերություն մեր հարեւանների, հայկական կողմը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սրա  ապացույցը հրադադարի ռեժիմի պահպանումն է:

“Մենք բազմից ենք բարձրացրել դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվել: Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելի են մեծանալու միջազգային հանրության կողմից”,-ասաց Ա Զաքարյանը: Վերջինս համոզված է, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը՝ Հայաստանին ռելսերից դուրս բերել` չի ստացվելու:

Նաեւ մինչ այսօր Թուրքիան չի հիմնավորել, թե ինչու չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները եւ ինչու է փորձում տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ԱԺ պատագմավորի համոզմամբ,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն Արցախ` նշանակում է, որ միջազգային հանրությւոնը հաշվի է առնվում ԼՂՀ-ի դերը՝ որպես կարեւորագույն սուբյեկտ խնդրի կարգավորման գործընթացում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ