17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սե՞րմն էր վատը, թե՞ գյուղացու գլուխն էր “քյալ”

“Սերմերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանական լսումները բուռն են անցնում:

Թեեւ քննարկման բուն  թեման սերմերի շուկայի ազատականացումն է, քննարկման մասնակից պատգամավորների ու ֆերմերների հիմնական հարցերը վերաբերվում են կառավարության կողմից գյուղացուն տրամադրված էլիտար ցորենի սերմին, որը , ինչպես հայտնի է, իրեն չարդարացրեց ակնկալվող բերքի առումով: Ցորենի սերմնացուի հարցը գյուղնախարարի սրտով չէր: Սերգո Կարապետյանը շարունակ պնդում էր, որ այն այսօրվա քննարկման թեման չէ:

Հիշեցնենք, որ նախորդ աշնանը գյուղացուն հատկացված սերմնացուն  տրամադրվել էր  մեկը երկուսին վերադարձնելու պայմանով, սակայն ակնկալված բերքը գյուղացին չի ստացել եւ այժմ վերադարձնելու խնդրի առջեւ է կանգնած: Մասնագետների խոսքով, ՌԴ –ից ներկրված Էլիտար ցորենի սերմի տված բերքը  գաճաճ է , իսկ գյուղնախարարությունը պնդում է, որ անհաջող բերքի պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:

Քննարկման մասնակից ֆերմերների կողմից անգամ տեսակետներ հնչեցին, թե սա ուղղակի բիզնես է : Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը գյուղնախարարին դիմեց . “Ցավում եմ, որ այսպիսի ներվային վիճակ ստեղղծվեց”,-ու հավելեց, թե գործող նախարարը մինչ այս պաշտոնավարած բոլոր նախարարներից առավել մտահոգ է եղել գյուղացիների հոգսերի նկատմամբ, բայց այսօր ըստ պատգամավորի, այդ մտահոգությունը չի երեւում:

Գյուղանախարարը հայտարարեց, որ նույն սերմը  2010-ին հաջող բերք է տվել եւ թեեւ 2011թ. չի փորձարկվել չի անցել, բայց նախորդած ժամանակահատվածը կարելի է համարել փորձաշրջան: “Բնակլիմայական պայմաններն են պատճառը ուրիշ պատճառ չի եղել , այդ սերմը 2010-ին շատ բարձր բերք է տվել”,-ասաց Սերգո Կարապետյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցութան մեկ այլ պատգամավոր` Լյովա Խաչատրյանը հայտարարեց, թե “զակազով անձրեւ է եկել” ու առաջարկեց ԱԺ գործող հանձնաժողովին  կից ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի, թե ինչ սերմ է ներկրվել, արդյոք սերմն էր վատը, թե “գյուղացու գլուխն էր քյալ”:

Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հետաքրքրվեց` ով է  փոխհատուցում տալու գյուղացուն: Գյուղնախարարը արձագանքեց, թե խնդիրը տեղային  եւ ոչ մասսայական բնույթ է կրում: Նրա խոսքով, սերմերի բաշխմամբ մարզպետարաններն են զբաղվել ու մարզպետարաններն ունեն այն գյուղացիական տնտեսությունների ցանկը, որոնք վնաս են կրել եւ հենց մարզպետարաններն էլ անհատական մոտեցմամբ  կորոշեն, թե ինչ եղանականերով դա կիրականացվի:

Նշենք, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կազմակերպվել են լսումներ “Սերմերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ:

Գործող օրենքի համաձայն` սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է ՀՀ տարածքում անցած լինի տնտեսական օգտակարության փորձարկումներ եւ գրանցված լինի օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով բույսերի սորտերի ցանկում, իսկ նախագծով առաջարկվում է այդ փորձարկումները կատարել կամավորության  սկզբունքով, ինչի արդյունքում ակնկալվում է ազատականացնել սերմերի շուկան:

Նախագիծը լուրջ մտահոգություն է առաջացրել գիտական շրջանակների ու ֆերմերների շրջանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ