Կովալը օրիորդին ԲՀԿ-ի մասին բան չի ասել. Ժողովուրդ
Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի` քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր: Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց:
–Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը:
-Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել: “Բարգավաճ Հայաստան”-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել:
-Կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայն եր է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցելա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում:
-Լավ չենք աշխատել:
–Լավ չեք աշխատել ի՞նչ իմաստով՝ քարոզչությո՞ւնը լավ չեք արել, թե՞ ընտրակաշառքը լավ չեք բաժանել:
-Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի` լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ:
–Այսինքն՝ “Բարգավաճ Հայաստա՞ն”-ն է ընտրակաշառք բաժանել:
-Ես որեւէ բան ԲՀԿ-ի մասին չասացի, օրիորդ: Մենք քարոզարշավից ենք խոսում, դուք` ընտրակաշառքից: Քարոզչությունը, քարոզչությունը լավ չենք արել… Որը ձեզ դուր գալիս ա, էն էլ գրեք: