15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ում երկու հոգի են ռեալ աշխատել, մյուսները` “հոգնած” էին. քաղտեխնոլոգ.

“Պառլամենտը դառնալու է պառլամենտ, ոչ թե կոճակ սեղմելու կլուբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` կարծիք հայտնելով ապագա օրենսդիրի որակական փոփոխությունների վերաբերյալ:

Քաղտեխնոլոգն ասել է , որ ապագա խորհրդարանը բոլոր առումներով ավելի լավն է լինելու, քան 2007-ինը:

Բանախոսի դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ գործող կոալիցիան կպահպանվի նույն կազմով: ”Չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կդառնա ընդդիմություն: Նա, անգամ նոր կոալիցիա մտնելով, իր ընտրազանգվածին չի գցի: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա նա հիմա ուրախությունից չգիտեմ` ինչ պիտի անի”,-նկատել է բանախոսը, նկատի ունենալով, ՕԵԿ-ի հավաքած ձայները:

Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ եթե ԲՀԿ-ն մտնի նոր կոալիցիա, նախագահական ընտրությունների ժամանակ կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ եթե ոչ,  ապա որպես նախագահի թեկնածու կառաջադրի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Իսկ այս պահին, բանախոսի դիտարկմամբ, ԲՀԿ-ն “ պաուզա” է պահում և ուզում է  հնարավորինս թանկ վաճառել իր` կոալիցիա մտնելու հնարավորությունը:

Բանախոսի դիտարկմամբ, Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին միավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, ՀԱԿ-ը խորհրդարան մտավ իր համար ամենաանկումային փուլում: Նրա խոսքով, ՀԱԿ-ում երկու հոգի են ռեալ աշխատել` Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Մյուսները, բանախոսի դիտարկմամբ, “հոգնած” էին:

Կարեն Քոչարյանը նկատեց, որ  խնդիրները ՀԱԿ-ում ծագել էին դեռ անցած տարի` իշխանությունների հետ երկխոսության ժամանակներից: “Կարծում եմ, ՀԱԿ-ն այլևս չի կարող վերականգնել իր դիրքերը, և փաստ է, որ ռադիկալ ընդդիմության` մինչև հիմա զբաղեցրած նրա դաշտը զբաղեցնելու է քաղաքական մեկ այլ ուժ”,- համոզմունք հայտնեց Կարեն Քոչարյանը:

Գնահատելով  մայիսի վեցին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները,  քաղտեխնոլոգը  հիշել է “այն, ինչ հնարավոր չէ գնել մեծ փողերով, կարելի է գնել շատ մեծ փողերով”,- արտահայտությունը: Քաղտեխնոլոգն ասել է, որ ընտրությունների գործընթացը գրեթե մոտ է եղել իդեալականին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ