29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իտալական “Ալիտալիա”-ն հետաքրքրվա՞ծ է “Արմավիա”-ով

“Ես այդքան ռազմավարական հարցերի մասին նման խորությամբ  իվիճակի չեմ խոսել: Հնարավոր է, որ իմ շեֆի շեֆը կամ գործադիր տնօրենը ինչ-որ բան գիտի, որքան ես գիտեմ, նման հետաքրքրություն չկա”,-այսօր պատասխանելով “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունների վերաբերյալ  Henaran.am-ի հարցին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց իտալական “Ալիտալիա” ավիաընկերության  գլխավոր մենեջեր, տարածաշրջանում  “Ալիտալիայի” գործունեության կառավարիչ  Ջիովանի Սիմոնինին:

Մասնավորապես, Ջիովանի Սիմոնինիից հետաքրքրվեցինք, արդյո՞ք “Ալաիտալիա”-ն հետաքրքրված է “Արմավիա”-ի բաժնետոմսերով եւ հնարավո՞ր է, որ ընկերության գնորդը հենց “Ալիտալիա”-ն լինի: Հիշեցնենք, որ “Արմավիա”-ի վաճառքի շուրջ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռ բանակցություններ է վարում:

Թե ում հետ են ընթանում “Արմավիա”-ի բանակցությունները, առայժմ հայտնի չէ: Ընկերությունը կոմերցիոն գաղտնիքը չի բացահայտում:

Ի դեպ, իտալական “Ալիտալիա”-ն, որն այս տարվա դեկտեմբերից սկսելու է Հռոմ-Երեւան-Հռոմ չվերթների իրականացումը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից, գոհ է “Զվարթնոց”-ի /”Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ սակագնային քաղաքականությունից:   “Մենք չափազանց գոհ ենք օդանավակայանի հետ ստորագրած պայմանագրից”,-ասաց Ջիովանի Սիմոնինին: Նշենք, որ թանկ սակագներից մշտապես դժգոհում է ազգային ուղեւորափոխադրող “Արմավիա” ավիաընկերությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ