07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ‘Երևանյան հեռանկարներ’ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան ժամանած Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելին, բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթին և Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկին:

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ նվագախմբի այցը մեր երկիր և այսօր երեկոյան նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված համերգը հայ երաժշտասեր հասարակայնության համար բարձր արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի հնարավորություն և մեծ իրադարձություն համարել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախումբը:

Լորին Մաազելն իր և նվագախմբի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալվել հինավուրց մի երկրում, որը հայտնի է իր դարավոր մշակույթով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ