07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պատվիրում է վարչապետը, ընտրում են լրատվամիջոցնե՞րը. Ժողովուրդ

Իշխանական վերնախավում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդեպ լուրջ դժգոհություն է հասունանում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Սարգսյանին բացահայտ մեղադրում են իշխանական տարբեր գործիչների` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ու այլոց դեմ մամուլում նյութեր պատվիրելու մեջ:

 

Ընդ որում, այդ ամենը նա անում է ոչ միայն իր հովանավորած մի շարք լրատվամիջոցներով այլեւ ստեղծել է իրեն կից խմբակ, որի անդամները զբաղված են մամուլի համար “ինֆորմացիոն արտահոսքեր” կազմակերպելով: Պատճառն այն է, որ նրանք չեն ենթարկվում իր տված բոլոր հրահանգներին կամ չեն կատարում իր խնդրանքները:

 

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց գրավոր հարցմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ