17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կատաստրոֆա կլինի, եթե առաջադրվի Օսկանյանը. սոցիոլոգ /վիդեո/

՛՛Այն ինչ մտածում է Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանի լեզվին է. նրանք ցանկանում են սեփական թեկնածու ունենալ, իսկ Ծառուկյանի վերջին ակտիվությունը ասում է, որ ԲՀԿ-ը կփորձի Ծառուկյանին ներկայացնել որպես հակաիշխանական թեկնածու՛՛,-այսօր լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի՝ Ծառուկյանի առաջադրվելու դեպքում, նրա ձայները կարող են հասնել 30 %-ի: Եթե ընդդիմությունը սատարի Ծառուկյանի թեկնածությունը, ապա նրա ձայները նախքան քարոզարշավի սկիզբը կգնահատվի  45 %: Henaran.am-ի հարցին, թե արդյոք Ծառուկյանի չառաջադրման  դեպքում նրա ձայները կանցնեն Վարդան Օսկանյանին, Ադիբեկյանը պատասխանեց.  ՛՛Ոչ, Օսկանյանին հաստատ չի անցնի: Նրա ձայները կանցնեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, մասամբ Րաֆֆի Հովհաննիսյանին՛՛:

Օսկանյանի առաջադրումը, ըստ Ադիբեկյանի, անկարելի է: ՛՛Կատաստրոֆա կլինի, եթե առաջադրվի Օսկանյանը, նահատակված հերոսների ժամանակն անցել է՛՛,-պարզաբանելով իր տեսակետը՝ նշեց սոցիոլոգը և հավելեց, որ եթե Օսկանյանը պետք է առաջադրվի, ապա ՛՛Սիվիլիթասն՛՛ էլ պետք է օգտագործվի նրա իմիջի բարձրացման, և ոչ թե հանրային իրազեկման համար:

՛՛Եթե մի մարդու գլուխը ծուռ է, ապա էլ ինչ նախագահի թեկնածու, եթե սեր ես բացատրում, երբեք գլուդխ չծռես կնոջ առաջ՛՛,-շարունակելով խոսել Օսկանյանի մասին՝ նշեց  սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ