Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը՝ պետական հանցագործներ. Իրավունք
«Իրավունքը» գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: «Իրավունքը» փորձեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին պաշտոնակատար նախկին ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանից, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ խոսք ասել, քանի որ առաջիկայում այդ մասին մանրամասն խոսելու է:
Քաղաքական գործչին ուղղեցինք մեկ այլ քաղաքական հարց` Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան- Արա Աբրահամյան եռյակի ձեւավորման մասին լուրերը որքանով են իրական եւ հնարավոր է այդ եռյակը այդ ձեւաչափով մուտք գործի քաղաքական դաշտ: Ռոբերտ Քոչարյանը անունը լսելուց հետո հարցը նյարդայնացրեց նախկին պաշտոնյանին. «Դա կնշանակի, որ մենք շատ հիվանդ հասարակություն ունենք, որ Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյանի նման պետական հանցագործները մտածում են քաղաքականություն վերադառնալու մասին»:
Հստակեցրինք` խոսքը ոչ թե Վարդան Օսկանյանի, այլ Քոչարյանի հետ Արթուր Բաղդասարյանի ու Արա Աբրահամյանի մասին է. «Արդեն ասացի: Հենց էդպես էլ ցիտեք` պետական հանցագործներ» »: