Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան եռյակից. Իրավունք
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվել է` այն խոսակցությունները, թե ձեւավորվում է նոր «եռյակ»` Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան առաջիկա քաղաքական գործընթացներին`գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իրականությանը համապատասխանում են, թե ոչ: «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը լավ ու մտերիմ բարեկամներ են: Իրենց զավակները լավ ընկերներ են: Այդ խոսակցություններն իրականությունից այնքան հեռու են, ինչպես ձորը` սարից: Այդպիսի հարց չկա ու չի քննարկվել»,- ասել է ՕԵԿ պատգամավորը: Այն համեմատությունը, թե սարը հեռու է ձորից այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի, որ կան սարեր, որոնց երկայնքով հոսում են ձորեր, ինչեւէ:
Ինչ վերաբերում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի Մոսկվա մեկնելուն, ապա ըստ Հ. Մարգարյանի արտառոց ոչինչ չկա: Արթուր Բաղդասարյանը մեկնում է իր նիստերին: «Դե ինքը «Ռոսնեֆտ», ինչպես նաեւ այլ խոշոր կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է (նկատի ունի «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի` ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ-խմբ.)»,-եզրափակել է Հովհաննես Մարգարյանը: