17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարձակվել է բաժակակցի վրա, դանակով հարվածել գլխին, հափշտակել գումար

Հուլիսի 27-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 24-ամյա Սուրեն Մ.-ն եւ հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր ծանոթ Վլադիմիր Գ.-ի տանը, միասին ոգելիչ խմիչք օգտագործելուց հետո, վերջինս հարձակվել է իր վրա, դանակի շեղբով մեկ անգամ հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, ապա սպառնալիքներ տալով` իրենից հափշտակել է 10.000 դրամ, հեռախոսը եւ հեռախոսաքարտը, որից հետո ինքը հետ վերցնելով իր հեռախոսը` դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վլադիմիր Գ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:

Կատավում է քննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ