18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջրվեժում «Վասպուրական» ռեստորանի մոտ մեքենան կամրջից ընկել է ձորը.ուղևորներևից մեկին չեն գտնում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղեւորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Dodge» մակնիշի 05 UL 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 42-ամյա Վաղարշակ Հ.) կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը: Մեքենան մոտ 50 մետր գլորվել է եւ հայտնվել դաշտում:

Վ. Հ.-ն հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղեւոր չի եղել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ