20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

4000 եզդի կանայք ու աղջիկներ ենթարկվում են վաճառքի

«Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը կարծում է, որ եզդիների ցեզասպանությունն առ այսօր շարունակվում է: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Մարդիկ ոչ միայն ենթարկվել են ցեղասպանության, այլև հայրենազրկման՝ կորցնելով այն վայրերը, որտեղ տեղի է ունեցել եզդիների էթնիկական ձևավորումը: Նրանք այն տարածքներում են, որտեղ ֆիզիկական գոյությունը հարցականի տակ է դրված»:

Նա հիշեց, որ քսան օր առաջ էլ Թուրքիան փորձեց իր տարածքում բնակվող եզդի փախստականներից ազատվել: «Մյուս կողմից անհասկանալի է միջազգային հանրության ու գերտերությունների արձագանքը, երբ ասում են, որ մարդու իրավունքներն առաջանահերթ են, սակայն ինչ մարդու իրավունքի մասին է խոսքը, երբ 4000 եզդի կանայք ու աղջիկներ այսօր գտնվում են իսլամական պետության ձեռքում ու ենթարկվում են վաճառքի, մարդկանց վաճառում են: Մարդիկ արժանանում են ցեղասպանության ոչ թե ինչ-որ մի բանի համար, այլ ազդի ու կրոնական պատկանելիության»,-նկատեց նա:

Սուլթանյանը շեշտեց, որ ՄԱԿ-ը ոչինչ չի անում, չի դատապարտում: Նա տեղեկացրեց, որ եզդիների հայաստանյան համայնքը մի քանի անգամ դիմել է եվրոպական կառույցներին, փորձում են ՀՀ կառավարության միջոցով ճնշումներ գործադրել, սակայն խնդիրը մնում է օդից կախված: Իրենք կազմակերպել են նաև դրամահավաք:

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը հավելեց, որ շուրջ 4000 եզդի Դիարբեքիրի ճամբարից անհետանում են գիշերը, անհետանում են նրանց անձնագրերը, փաստաթղթերը, այդպիով նրանք մնում են անմխիթար վիճակում: Նրա խոսքով՝ եզդիները քրդական ինքնավարության ձեռքում խաղաքարտ են, փորձ է արվում ցույց տալ, որ քրդերը տոլեռանդ են, բայց նրանք իսլամիստներից ոչ մի կերպ չեն պաշտպանում եզդիներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ