11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Համացանցում և, մասնավորապես, ֆեյսբուքում մարդիկ ավելի «դուխով» են ինքնահաստատվում.Առավոտ

«Առավոտ» թերթը գրում գրում է.

«Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» և հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» և այլևս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան ձևով «քլնգելով»։ Կա նաև նոր մասնագիտություն՝ ֆեյսբուքյան և կայքային մեկնաբան, որի համար մարդիկ աշխատավարձ են ստանում:

Առաջ՝ 90-ականների առաջին կեսին, ամեն ինչ ավելի պարզ էր՝ «Երկիրը», «Ազատամարտը» [մինչև որ 94-ի վերջում ներկայիս խոշոր դեմոկրատներն այդ լրատվամիջոցները փակեցին], «Իրավունքը», «Գոլոս Արմենիին», «Այժմը» «քլնգում էին» իշխանություններին՝ գուցե ավելի խիստ, քան հիմա դա արվում է ֆեյսբուքում: Բայց այդ թերթերն ունեին խմբագիրներ, լրագրողներ՝ իրական, ոչ վիրտուալ մարդիկ, որոնք պատասխան էին տալիս իրենց խոսքի համար, իսկ տեղեկատվական միավորը հոդվածն էր, լուրը, ոչ թե «ստատուսը», մեկնաբանությունը, like-ը, share-ը կամ «սմայլիկը»: Հոդվածներն ընթերցողները կարդում էին, նաև կտրում էին, պահում էին թղթապանակների մեջ, նորից էին անդրադառնում: Հիմա մի թեմայով ֆեյսբուքյան գզվռտոցը 2-3 ժամից ավելի չի տևում, բայց շատ արագ մեկ այլ տեղում բռնկվում է մի նոր գզվռտոց: Կարևոր տարբերությունը նաև այն է, որ թղթային տարածքում լեզվին տիրապետելու, գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան համացանցում»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ