18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

1995-ին բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը խորհրդարանական կառավարումն էր.Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

Այն ժամանակ ասվում էր՝ Սահմանադրությունը (1995 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը հավերժացնելու միջոց է: Բայց ի տարբերություն այսօրվա՝ ընդդիմադիր 6 կուսակցությունները մշակել էին Հիմնական օրենքի այլընտրանքային տարբերակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական սահմանադրությունը: Բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը… այո, խորհրդարանական կառավարումն էր, որն այսօր, պարզվում է, նույնպես բռնապետական է, եւ գլխավոր դիկտատորը լինելու է Ազգային ժողովի նախագահը:

Հիմա այդ վեճերը տեղափոխվել են համացանց եւ դարձել են ավելի անձնական ու, թույլ տվեք ասել՝ ավելի մանր: Դրա միակ «հակաթույնը» թարախին թարախ, հայհոյանքին հայհոյանք, վիրավորանքին վիրավորանք չհակադրելն է, այլ հակառակը՝ փորձել բոլորին հասկանալ  եւ նայել երեւույթներին այն մարդկանց աչքերով, որոնք քեզ հետ համաձայն չեն: Այդ դեպքում դիմացինին «ջախջախելու» ցանկությունը գուցե պակասի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ