14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԵՏՄ շուկա մտնելու համար ՀՀ-ում ավելացված արժեքի հարկը պետք է իջեցվի. տնտեսագետ.Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ.

էկոնոմիկայի փոխնախարար Է. Տարասյանը թվարկեց մի շարք խոչընդոտող խնդիրներ, ինչպիսիք են երկակի հարկումը, ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված հարցերը, զուգահեռաբար գործարարները բողոքում են մաքսակետերում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Սրանք երեւույթներ են, որոնք խանգարում են ԵՏՄ շուկա մուտք գործելուն: 

Իրոք, հարկային ռեժիմը ճշգրտման կարիք ունի: Տեսեք, եթե Ռուսաստանում ավելացված արժեքի հարկը 18 եւ 10 տոկոս է, Ղազախստանում` 12, ապա մեզ մոտ 20 է: Այսինքն` իջեցման կարիք կա: Պետք է այնպես վերադասավորել հարկային համակարգը, որ պետբյուջեի կորուստներ չունենանք, դրա հետ մեկտեղ հարկային համակարգը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: 

Այո, հարկ է բացառել կրկնակի հարկումը, փաստաթղթերի ձեւակերպման հարցում չստեղծել խնդիրներ: Մաքսակետերում կոռուպցիան կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել: Եթե մենք կարողանանք կոռուպցիային արդյունավետ հակազդելու համար լուրջ քայլեր կատարել, ապա մեր տնտեսությունը շատ գրավիչ կդառնա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ