06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդակցություն՝ նվիրված հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» 2014թ. մայիսի 27-ի N 447-Ա որոշումը, այսօր խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված Եվրոպական Միության բյուջետային ֆինանսավորման համաձայնագրում հակակոռուպցիոն ոլորտում ստանձնած պարտավորություններին և, մասնավորապես, հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին:

Քննարկմանը մասնակցել են Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ  Սամվել Վասիլյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Դավիթ Համբարձումյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձա­գիտական-վերլուծական վարչության գլխավոր մասնագետ Համլետ Գասպարյանը, ՀՀ ԱՆ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է  հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մայիսի 27-ի որոշման հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական աշխատա­ն­քային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը, որի նպատակն է քննարկել հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրները, լուծումներ առաջարկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության պատշաճ իրավական կարգավորման, վերջինիս լիազորութունների հստակեցման և ընդլայնման, Հանրային ծառայության ոլորտում էթիկայի կանոնների մշակման և կիրառման խնդիրներին:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած առաջարկներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հանձնաժողովի շենքային, գույքային, ֆինանսական պայմանների բարելավման, հանձնաժողովի գործառույթների հստակեցման հարցերին:

Սուրեն Քրմոյանը կարևորել է ներկա մասնագետներից յուրաքանչյուրի դերն ու փոխգործակցությունը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջգերատեսչական աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու հարցում:

Հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա սեղմ ժամկետներում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հանձնաժողովի  գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական ակտերի մշակման, շենքային  ֆինանսական խնդիրների լուծման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ