08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ առաջնորդը ակտիվացնում է Բաբիկին

Henaran.am-ի տեղեկություններով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար մտորելուց հետո, տվել է իր “դաբրոն”, որպեսզի ՀՀՇ առաջնորդ դառնա Բաբկեն Արարքցյանը: Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահը ներկայումս Արամ Մանուկյանն է:

Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀՇ համագումարը հետաձգվում է, քանի որ Տեր-Պետրոսյանը այլեւս չի ուզում Մանուկյանին տեսնել այդ պաշտոնում: Առաջնորդն ասել է, որ “Արամը արդեն պատգամավոր է, եւ պետք է Բաբիկին առաջ գցել, ակտիվացնել”: Ըստ լուրերի՝ Արամ Մանուկյանը սրտնեղել է առաջնրդի որոշումից:

Նշենք, որ Բաբկեն Արարքցյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ էր եւ ՀՀՇ-ի ակունքներում կանգնածներից մեկը: Ժամանակին նա համարվում էր Տեր-Պետրոսյանի մտերիմը: Վերջերս սակայն Արարքցյանը ՀԱԿ առաջնորդի քաղաքական ծրագրերում, համենայնդեպս առերեւույթ չէր երեւում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ