18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այս համակարգում վերարտադրվելն ավելի հեշտ է»

«Դա հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական հարթությունների մեջ մտնելը, մեր ակնկալիքը այսօրվա քննարկման ժամանակ այնուամենայնիվ բովանդակությունն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ծանոթ են ընդդիմադիրների տեսակետներին, որ նոր Սահմանադրությամբ փորձ է արվում ապահովել գործող իշխանության վերընտրվելը հաջորդ ընտրությունների ժամանակ: Պողոսյանն ամեն դեպքում իր անձնական տեսակետը ներկայացրեց՝ նշելով, որ շատ ավելի հեշտ է վերատադրվել այնպիսի համակարգում, որն ունենք, այն համակարգը, որ առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով, շատ ավելի ժողովրդավար համակարգ է:

Պողոսյանն ասաց, որ հանձնաժողովի խնդիրը չէ կոնսոլիդացիան ապահովել: Բայց նա նկատեց, որ հանձնաժողովի անդամների հանդիպել են քաղաքական ուժերի հետ, չեն հանդիպել պաշտոնապես ՀԱԿ ու «Ժառանգություն» խմբակցությունների հետ, մյուսների կողմից եղել են նույնիսկ գրավոր առաջարկներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ