27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմնադիր խորհրդարանն առաջարկում է հարթակ ձևավորել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից հայտնում են.

Պետականությունը կործանման եզրին հասցրած և ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը:

Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երևույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին և արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի փոխարեն իր վերարտադրությունն ապահովել հատուկ այդ նպատակով մշակված սահմանադրական մեխանիզմի միջոցով:

                                      

Այդ մեխանիզմի ներդրումից հետո մեր երկիրը ներքին ասպարեզում վերածվելու է ժողովրդավարական դեկորացիաներով ցանկապատված համակենտրոնացման ճամբարի, իսկ արտաքին ասպարեզում՝ անկախությունից զուրկ տարածքային միավորի:

 

Ուստի պետք է օգտվել ռեժիմի նախաձեռնած այս հարկադիր կերպափոխման ընթացքում նրա թուլանալու առիթից, համախմբել ժողովրդին, քաղաքացիական զանգվածային անհնազանդության քայլերով հեռացնել ռեժիմին և համակարգային փոփոխությունների միջոցով երկիրը հանել աղետալի վիճակից:

 

Այդ նպատակին հասնելու համար Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին առաջարկում է ձևավորել հարթակ և այնտեղ կազմակերպվող քննարկումների միջոցով մշակել միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ