18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով էլ լինի Գագիկ Ծառուկյանի փոխարեն…/վիդեո/

««Բարգավաճ Հայաստանը» երբեք չի եղել ընդդիմություն, այդ կուսակցության էլեկտորատից ու անդամներից սկսած՝ դա եղել է չափավոր փոփոխություններ պահանջող էլեկտորատի քաղաքական նախագիծ: Հետևաբար այն երբեք չի կարող լինել ռադիկալ արմատական ընդդիմություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ը կայանում է որպես ընդդիմություն՝ ունենալով նոր առաջնորդ:

Ըստ Սաֆարյանի՝ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փոխարեն ով էլ լինի, միևնույնն է՝ ինքը գործ ունի նույն ընտրազանգվածի հետ, որտեղ շատ քիչ մաս են կազմում ռադիկալ ընդդիմադիր տրամադրություն ունեցողները : «Կուսակցության անդամներն, իհարկե, դժգոհ մասսա են, բայց հաստատապես այն զանգվածը չեն, որ նախընտրում է հեղափոխություն, իշխանափոխություն, նրանք կողմակից են որևէ ձևով հարմարվելու կանքում ու բավարարվելու:

Չմոռանանք՝ այդ կուսակցության ընտրազանգվածը բավարարվում էր բարեգործություններով, իշխանական բուրգի մեջ որոշակի պատառ ստանալով, որքան էլ մեծ ու դժգոհ լինի, հեղափոխական ընտրազանգված չէ, այդ կուսակցությունը ոչ կապ ունի իշխանափոխության գաղափարի հետ, ոչ ընդդիմության հետ, ոչ էլ կարող է ունենալ»,-եզրափակեց Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ