22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա մեծ խաղ է. իրանագետ

Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը չի կարծում, որ Իրանի և «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմամբ կարելի է միանշանակ ասել, որ ամբողջ աշխարհին սա խաղաղություն կբերի: «Իրան պետությունը մի փոքր մոտիկից ճանաչող մասնագետները, վստահ եմ, ինձ հետ կհամաձայնեն, որ նմանատիպ համաձայնագրեր, մի փոքր ավելի ստորին կամ վերին մակրդակի միշտ էլ կնքվել են, և դեռևս այս համաձայնագրի կնքումը չի նշանակում, որ համաձայնագրում նշված կետերն արդեն իսկ կյանքի են կոչվելու ամենամոտ ժամանակներս»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց նա:

Ըստ իրանագետի՝ այս համաձայնագրի կետերը պիտի քայլ առ քայլ իրականացնենք: «Սակայն եթե մանրամասներից վերանանք, կարող ենք ասել, որ երկու տարի տևած բանակցություններից հետո տեղի ունեցած իրադարձությունն իսկապես ունի այդ կարևորությունն ամբողջ աշխարհի համար»: Նա նկատեց, որ այս համաձայնագիրը երկու կողմերն էլ ներկայացնում են որպես սեփական հաղթանակ: 

Բոյաջյանը շեշտեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ ասել է, որ այս համաձայնությունն ավելի շատ հիմնված էր ոչ թե փոխադարձ վստահության վրա, այլ ստուգելու համար, թե ինչպես Իրանն իրեն կպահի: «Նա ասաց, որ եթե որևէ կետ կամ ծրագիր չկատարվի, պատժամիջոցները նորից ակտիվ կլինեն: Այս առումով պետք է սպասել, տեսնել, թե որոնք կլինեն քայլերը»:

Նա նշեց, որ սա շարունակական գործընթաց է, մեծ խաղ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ