05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բնապահպանության նախարարության ստուգումների արդյունքում

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

 

        ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 880.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 268.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 4.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

   Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

    Երևանի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 115.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ

     Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 94.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ 

    Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 148.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ապօրինի որս

    Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 6.7կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: 

   Վայոց ձորի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեզոարյան այծի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:

    Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված տիրազուրկ 10 հատ «կողակ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Իջևանի ՍՈՍ մանկական ավան»:

    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնորսիչ:

   Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում  հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

                  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.58մլն.դրամ (տարվա սկզբից 149.58մլն.դր):  

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ