18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում  կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

 Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է  12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ:  Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: 

Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում  է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

 Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

Սահմանվել և հետևողականորեն կիրառվում են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ