Վլադիմիր Գասպարյանը Աստվածաշունչ է նվիրել Վաղինակ Շուշանյանին
Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հունիսի 25-ին արծաթյա կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին: Վաղինակը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է փաստը՝ նշելով, որ հունիսի 25-ը եղել է իր ծննդյան օրը, որն ինքը նշել է Բաղրամյան պողոտայում ու այդ երեկո ոստիկանապետը իրեն շնորհավորել է ու նվիրել Աստվածաշունչը:
«Այո՛, այդ մարդը ինձ նվիրել է Աստվածաշունչ ծննդյանս օրվա առթիվ: Վովա Գասպարյանն ինքն իր բերանով ասաց որ այսօր քո ծննդյան օրն է ու ես սա ուզում եմ քեզ նվիրել՝ որպես ծննդյանդ օրվա նվեր: Դա Աստվածաշունչ էր, չէի կարող չվերցնել»,-պատմել է Վաղինակ Շուշանյանը: