21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Միգուցե փայլուն բան են առաջարկում, աշխարհի ամենալավ Սահմանադրությունը»

«Հանրաքվեի օրը ոչ ոք չպիտի կասկած ունեն, թե իր քվեարկած այոն կամ ոչը իսկապես կարտացոլվեն այդպիսին: Ցավոք սրտի, ընտրական համակարգի նկատմամբ այսօր վստահություն չկա»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումներից: Նա՝ նշեց, թե պետք է սպասել մինչև կներկայցվի վերջնական տեքստը, այսինքն՝ հուլիսի 15-ը և ապա ավելի առարկայական խոսել: Իսկ մինչ այդ ըստ նրա, պետք է վստահ լինել, որ հասարակությունը բարեփոխումների ցանկություն ունի:
 
 «Հիմք ընդունել երեք օր առաջ Ղազինյանի հայտարարությունը, տեքստը մեկ տարբերակ է լինելու, երկու օր համբերենք, տեքստը կլինի, և քաղաքական ուժերն իրենց տեսակետը կարտահայտեն, միգուցե փայլուն բան են առաջարկում, աշխարհի ամենալավ Սահմանադրությունը, կամ էլ վստահություն չի ներշնչելու առաջարկվող տարբերակը»,-ասաց նա: Անձամբ պատգամավորը կողմ է ամբողջովին խորհրդարանական մոդելին անցնելուն: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև անվտանգության հարցերը: Պատգամավորի խոսքով՝ պետք է առավելագույն քննարկման փուլ անցնի գործընթացը, և նույնիսկ «ոչ» ասողների և ընդհանրապես անտարբերների դիրքորշումը ներկայացվի:
 
«Մեծ վստահություն չունեմ, որ բարեփոխումներն իսկապես ընկալվեն, շատ քաղաքացիներ չեն էլ ընկալում, թե այսօրվա Սահմանադրությունն ինչպես է աշխատում, որ հիմա էլ նոր փոփոխություններ անեն»,-ասաց նա:
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ