14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տարօրինակ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իշխանությունները պետք է զերծ մնան շարժական արագաչափերի կիրառումից և նոր արագաչափ-տեսախցիկների տեղադրումից: Այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը:

«Ինձ համար տարօրինակ է, որ մենք՝ պատգամավորներս, չենք կարևորում անվտանգ երթևեկությունը: Արագաչափերի նպատակն է, որ կանոնակարգվի երթևեկությունը: Բնականաբար, եթե նայենք ցանկություններին, կարող է շատ քիչ մարդ լինի, որ ցանկանա հարկ, տուրք վճարել: Այս տեսախցիկները երթևեկության համար են ու շատ կարևոր են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին ոստիկանությունը ուժեղացնելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ