05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները նորից շոշափվում են օֆշորային սկանդալում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագայությանը շարունակվում է «Օֆշորի» գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը: Նա տեղեկացրեցեց, որ առաջին անգամ Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպել է 2009 թվականին՝  էկոնոմիկայի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

Չարաբաստիկ խորհրդակցության ժամանակ էլ Սուքիասյանը հայտնել է, որ  Աֆրիկայում ունի 850 հա ադամանդի և ոսկու հանքեր և  կարող է Հայաստան ներկրել ցանկացած քանակի հումք:

«Այդ ժամանակ այդ գործով էի ուզում զբաղվել: Սուքիասյանն էլ վստահություն ինձ մոտ առաջացրեց, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ էր շփվում, որոնք էլ նրա մասին միայն լավն էին խոսում, ասու էին, որ չի գցի: Հավատացի և գրավադրեցի իմ ողջ ունեցվածքը, ինչի դիմաց «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիասյանին տրամադրեց 12 միլիոն դոլար վարկ»,-պատմեց Հայրապետյանը:

Ավելի ուշ Հայրապետյանը նկատել է, որ խաբված է, բայց չի շտապել աղմուկ բարձրացնե.« Ոնց չվստահեի դիմացս  վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային: Մտնում էինք Աշոտենց տունը, պետք է մոմ վառեինք, խաչ համբուրեինք»:

Ամեն դեպքում Հայրապետյանը վստահ է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը խառնված են այս պատմությանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ