18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարը վիրավորված է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վիրավորված է, որ այդպես էլ իրեն չընդգրկեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։

Մինչդեռ հանձնաժողովի կազմում է ընդգրկված նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը այսօր ընդամենը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է։ Հովհաննես Մանուկյանի հանձնաժողովի կազմում չընդրգրկելու հարցը բարձրացվել է նաև ավելի վաղ, մասնավորապես՝ նշվել է, որ գեղեցիկ չէ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցերն են քննարկվում և հանձնաժողովի կազմում չկա արդարադատության ներկայիս նախարարը։

Նախատեսվում էր, որ այդ հարցը կլուծվի ժամանակի ընթացքում, սակայն Հովհաննես Մանուկյանին այդպես էլ չընդգրկեցին։ Ի դեպ հանձնաժողովի անդամների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մեկնողների մեջ եղել է նաև Հրայր Թովմասյանը, նրանք նշում են. «Քանի Գագիկ Հարությունյանը կա, Հրայր Թովմասյանը կլինի ամենուր»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ