08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վովան` թաքուն -թաքուն

 “…Առաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ…. ստորացնել մարդուն… էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս համակարգում։ Ծեծել չի կարելի։ Դա քրեորեն հետապնդելի է”։

Հոկտեմբերի 12-ին հնչած այս խոսքի հեղինակը ոստիկանապետ Վովա Գասպւսրյանն է։ Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում՝ 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով։

Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները և փաստաբանը։ Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը և ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով։ Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է և շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որևէ առնչություն չունի։ Կատարվածից կարելի է մեկ եզրակացություն անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերռնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն “աչքով է արել”, թե հանկարծ լուրջ չընդունեք։ Այլ բացատրություն չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ