06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարևորվել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հուլիս 8-ին, տեղի է ունեցել ՙԱջակցություն պրոբացիոն ծառայության ստեղծմանը՚ ծրագրի շրջանականերում տեղեկատվական մարմինների սեմինար փաստաբանների և քննիչների համար:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով կարևորել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը: Տեղական փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է պրոբացիոն ծառայության հիմնախնդիրները, հիմնական դրույթները, ինչպես նաև հայեցակարգի հիման վրա մշակված իրավական ակտերի նախագծերը: Արթուր Հովհաննիսյանը խոսել է նաև Հայաստանում պրոբացիայի արդյունավետության մասին, ներկայացրել է ծառայության կառուցվածքը և պրոբացիայի գործողությունը մինչդատական, դատական, պատժի կատարման և հետպատժյա փուլերում:

Խոսվել է նաև անչափահասների նկատմամբ պրակտիկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Միջազգային փորձագետ Քրիստոֆեր Ֆրոստը ներկայացրել է դատական համակարգի դերը պրակտիկայի հարցում:

Իսկ մեկ այլ միջազգային փորձագետ Էնդի Բերնհարդտը խոսել է ծառայության գործառույթների վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ