07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Կանգնեցին, ջրվեցին, ծեծվեցին, բայց մարտի դաշտից չհեռացան. Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը հպարտ է մերօրյա երիտասարդությամբ. «Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց, որ ինքը հանցավոր հանգստի տրված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նա մեջբերեց զոհված ազատամարտիկ Սիմոն Աչիգյոզյանի կնոջ խոսքերը, ով գրել էր, թե ԱՄՆ-ին,  ՌԴ-ին և ՀՀ իշխանություններին բաժինն են հասել երիտասարդության թերմացք, այսինքն՝ տարիներ շարունակ գրանտներ են հրամցրել, գումարներ են ներդրել, որ  երիտասարդությանը գրպանեն, բայց այնուամենայնիվ չեն հաջողել:

Գինոսյանը նկատեց, թե կարևոր շրջադարձային երևույթ էր նստացույցը, երբ շատ շատերը հասկացան, որ կա մի խավ, շերտ, որին հնարավոր չէ գրպանել:

Հարցի լուծումը Գագիկ Գինոսյանը տեսնում է թերևս ոլորտի ազատականացմամբ, որպեսզի զրկեն մենաշնորհից, որից ելնելով որևէ Բիբին չի կարող ամենաթողություն թույլ տալ իրեն, և կիմանա, որ մրցակից ընկերություն կա, որը  սպասում է իր բացթողմանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ