12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նման բան չկա. Սամվել Կարապետյանը չի՞ գնելու ՀԷՑ-ը

ՀԷՑ-ում կայացած այսօրվա նիստից հետո ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը հեռացավ` լրագրողների հարցերին չպատասխանելով: Հարցերին պատասխանեց նրա մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը: Նախ անդրադառնալով աուդիտին, որ պիտի արվի ՀԷՑ-ում, նա ասաց, որ «Ինտեր ՌԱՕ»-ն և կառավարությունն աշխատում են տեխնիկական առաջադրանքների վրա, որից հետո կհայտարարվի մրցույթ, ինչի  արդյուքնում էլ կորոշվի այն ընկերությունը, որը կանցկացնի աուդիտը: Նատալյա Սարջանյանը նշեց, որ աուդիտի իրականացման ժամկետը 3-6 ամիս է:

ՀԷՑ-ի վաճառքի մասին նա նկատեց. «Այս պահի դրությամբ ՀԷՑ-ը վաճառելու կապակցությամբ որևէ բանակցություն չի ընթանում»: Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը պետք է գնի ՀԷՑ-ը, Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Նման բան չկա»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ