22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հացադուլ անողը պետք է գիտակցի

«Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ոչ թե պարտվել է, այլ անկում է ապրել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իհարկե, կեցցեն իրենք, բայց իրենց խնդիրը դեռ չի լուծվել, պիտի աջակացություն լինի ողջ ժողովրդի կողմից, իրենք իրենց շարժումը պիտի շարունակեն»,-ասաց նա: Միայն թե իրավապաշտպանը շեշտեց. «Հույս ունեմ, որ այս երիտասարդները չեն հիվանդանա հայկական հիվանդությամբ՝ մեծամտությամբ, երբ մի փոքր հաջողության են հասնում, այնպիսի դիրք են ընդունում, որ ամեն ինչ գիտեն»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նկատեց, որ երիտասարդներն իրենց պահանջների լուծումն ստացել են, ուղղակի երիտասարդ են, չեն բավարարվում և շարունակում են պայքարը: 

Ինչ վերաբերում է հացադուլին, որ այս պահին անում են Դավիթ Սանասարյանն ու ևս մի քանի երիտասարդներ, ապա Իշխանյանն ասաց, որ դա բողոքի ձև է, պայքարի ձև, սակայն ծայրահեղ: Նա նշեց, որ հացադուլի նստելուց պիտի իմանաս, որ որպեսզի չվարկաբեկվի քո բողոքը, պիտի հասնես այդ պահանջի կատարմանը, նոր դուրս գաս հացադուլից: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ