06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ-ը կախված է ԲՀԿ-ից. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ ՀԱԿ-ը սկսել է ՍԴ ուղարկվելիք հայցի ստորագրահավաքը: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Փաստաթղթի տակ լրագրողների աչքի առաջ խիստ հանդիսավորությամբ ստորագրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը: ՀԱԿ-ն իր գործընկերներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը: 

“Ժառանգություն”-ից Զարուհի Փոստանջյանը երեկ թերթի թղթակցին փոխանցել է, որ իրենք միանալու են: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի օր առաջ ասել էր, որ ՀՅԴ-ն այս անգամ չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը: Ատացվում է, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակը լրացնելն էլ է կախված ԲՀԿ-ի որոշումից: ԲՀԿ-ն էլ բնականաբար “այդ մասին հաջորդ դասին”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ