29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեռական ոտնձգություն չի եղել, Մերին բարի կամք է դրսեւորել. Առավոտ

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատարկմամբ` 8-ից 15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3 տարի ժամկետով կամ առանց դրա: 

Ըստ քրեական գործի նյութերի, անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Սլավիկ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա օգտվելով Մերի Գ.-ի դեռահաս եւ անօգնական լինելու վիճակից, զրկված լինելով իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից, Մերի Գ.-ի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նախաքննության փուլում, ըստ պաշտպանական կողմի փաստաբան Թամարա Բաղդասարյանի, ի սկզբանե բավական հետաքրքիր իրավական իրավիճակ էր ստեղծվել:

Պաշտպանական կողմը ընտրել էր այնպիսի մարտավարություն, համաձայն որի` հանցակազմ չկա: Պշատպանական կողմը հղում էր կատարել երկուսի ցուցմունքներին` երկուստեք ցուցմունքներ էին տվել, որ տեղի ունեցածը եղել է փոխադարձ համաձայնությամբ: Անցկացվել էին մի շարք փորձաքննություններ: 

Համաձայն այդ փորձաքննությունների` հաստատվեց այն հանգամանքը, որ աղջնակի հոգեկան վիճակը, անհատական, հոգեբանական, ինտելեկտուալ առանձնահատկություններով հանդերձ, մտավոր զարգացվածության աստիճանով պայմանավորված, ենթադրել է տալիս, որ նա կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարվող գործողությունների բնույթը, նշանակության մասին, ինչպես նաեւ զրկված չի եղել Սլավիկ Ս.-ին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից: Նշված եզրակացությամբ հաստատվել էր, որ «տուժողը» չի գտնվել անօգնական վիճակում: Քրեական գործի վարույթը կարճվել է: 

Ամբողջական լրահոսին հետեւեք օրաթերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ