03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խելակորույս, խելակորույս աշխարհ.Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

Ազգային Ժողովում այսօր բավականին թեժ իրավիճակ է: Նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
 ասաց, թե վարման կարգի վերաբերյալ խոսք ունի:

ԱԺ նախագահը, հասկանալով, թե պատգամավորներն ինչի մասին են մտադիր խոսել, պահանջեց, որ անդրադառնան քվեարկվող հարցերին, սակայն պատգամավորներն իրար հետևից միաձայն անդրադարձան երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին:

Վարման կարգով ի վերջո ձայնի իրավունք ստացավ նաև Զարուհի Փոստանջյանը, ով դեռ չէր հասցրել դատապարտել տեղի ունեցածը, ԱԺ նախագահը կոչ արեց անջատել խոսափողը:

Գալուստ Սահակյանը նշեց, թե անցնում են քվեարկության: Փոստանջյանը շարունակում էր, անջատված բարձրախոսով խոսել և ապա հայտնվեց ԱԺ ամբիոնի մոտ և իր վրդովմունքը հայտնեց:

«Խելակորույս, խելակորույս աշխարհ, բավական է, նստեք ձեր տեղը»,-պահանջեց Գալուստ Սահակյանը: Սակայն Փոստանջյանը  չէր լսում և շարունակում էր, իսկ ԱԺ նախագահը փորձում էր նիստը վարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ