26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ ընտրական դեպրեսիա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այս շաբաթվա վերջին մեկնում է իր հայրենի երկիր: Ընդ որում` մեկնում է զգալիորեն երկար ժամանակով, նա Հայաստան կվերադառնա 2013-ի հունվարի աոաջին տասնօրյակում, հավանաբար` հենց հունվարի 10-ին: Իհարկե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները միշտ էլ այդ շրջանում մեկնել են` իրենց երկրում դիմավորելու Ծննդյան տոները: Այս տարի, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանում երկուսուկես ամսից նախագահական ընտրություններ են, եւ այդ շրջանը պետք է որ հետաքրքրեր այդ երկրին: Առավել եւս, որ Հայաստանում ընթանում են քաղաքական, այսպես կոչված, խմորումներ քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ, եւ ԱՄՆ-ի դեսպանը պետք է որ բաց չթողներ դրանց մոտիկից հետեւելու, իր ղեկավարությանն առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցելու հնարավորությունը: 

“Այն, որ դեսպանն, այնուամենայնիվ, մեկնում է, երկու բան կարող է նշանակել, կամ՝ զեկուցելու ենթակա բան Հայաստանում չի կատարվում, կամ` ինչ-որ պետք է զեկուցեր, արդեն զեկուցել է, եւ վստահ է, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվելու: Ավելի հավանական է երկրորդ տարբերակը: 

Ի դեպ, երեկ այս տարբերակը հաստատող շատ ուղղակի հայտարարություն է արել արեւմտյան փորձագետներից մեկը: “Chathman house” հետազոտական կենտրոնի փորձագետ Ջեյմս Նիքսին մամուլում ասել է. 

“Ընտրությունների ելքը դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում”: Միտքը փորձագետն արտահայտել է ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Հայաստանի նախագահական ընտրություններում, ի վերջո, աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ո՞ր մեկը կհաղթի` արեւմտյա՞նը, թե՞ ռուսականը: Փորձագետը թափանցիկ ակնարկ է արել, թե ՀՀ նախագահական ընտրություններն իրենց համար միանգամայն կանխատեսելի են եւ, փաստորեն, հույզեր` լավ կամ վատ իմաստով, բացարձակապես չեն առաջացնում”,-գրում է թերթը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ