06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ շահ ունի Սերժ Սարգսյանը. Առավոտ

«Առավոտի» խմբակգրականում կարդում ենք.

«Բոլոր երկրներում պետական մարմիններն ու աոան­ձին գործիչները ունեն հակասություններ, որոնք պայ­մանավորված են թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ, նաեւ անձնական պատճառներով: Հիշենք թեկուզ մեր մանկության ամենասիրված գրքերից մեկը, որ­տեղ պայքարում են թագավորի հրացանակիրները եւ կարդինալ Ռիշելյեի գվարդիականները: Ի դեպ, իրա­կան պատմության մեջ կարդինալի դիրքորոշումը, կարծես թե, ավելի «պետականամետ» էր, սակայն Դյուման, 19-րդ դարի ռոմանտիկ հովերով տարված, դեպքերը այլ կերպ ներկայացրեց:

90-ականներին էլ անկախ Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ կային նման «խարդավանքներ»: Նախագահի անվտանգության հարցերով գլ­խավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն ակն­հայտ հակասություններ ուներ ներքին գործերի նա­խարար Վանո Սիրադեղյանի հետ, որը Մպնուչարյանի հրաժարականից հետո՝ վերածվել Էր բացահայտ թշնամանքի:

Նույն նախարարը խնդիրներ ուներ ԱԱՊՎ [այդպես Էր կոչվում ԱԱԾ-ն] պետ Դավիթ Շահնազարյանի հետ: Վարչապետ Հրանտ Բագրատյանի թիմի եւ «ուժայինների», [նույն Վանոյի եւ Վազգեն Սարգսյանի] միջեւ հարաբերությունները դարձյալ խիստ լարված Էին: Եվ այլն: Հիմա մեկ-մեկ չվերլուծենք, թե ով Էր ճիշտ, ով սխալ եւ ով ինչում էր մեղավոր: Պարզապես հիշեցնում եմ փաստերը: Ակնհայտ Է նաեւ, որ այդ «գորգի տակ» իրակա­նացվող կռիվների ելքը որոշվում Է նրանով, թե որ­քանով է ազդեցիկ այս կամ այն ֆիգուրը:            

Ուժեղ վարչապետ Ոոբերտ Քոչարյանը, որը հակասություն­ներ ուներ ՀՀՇ-ի հետ, կարողացավ պալատական հեղաշրջում իրականացնել եւ դաոնալ նախագահ: Թույլ վարչապետ Տիգրան Աարգսյանն ընկավ «ՀՀԿ- ԲՀԿ» միասնական օլիգարխիայի եւ նրան ձայնակցող ընդդիմության հարվածների տակ: (Դարձյալ վերա­պահում անեմ՝ դա չի նշանակում, որ վարչապետի պաշտոնում նրա գործունեությունը հաշող Էր]:

Արդեն ասացի, որ հակասությունները կարող են նաեւ օբյեկտիվ լինել՝ պայմանավորված պետական գերատեսչությունների գործառույթներով: Որոշ դեպ­քերում «շահերի բախումը» կարող է անգամ օգտա­կար լինել՝ իրար վերահսկելու, փոխլրացնելու. երկրի առաջին դեմքին երկու տարբեր աղբյուրներից տե­ղեկատվություն տալու առումով:                                                     

Հայաստանում դրանք սովորաբար խանգարում են: Նույն Տիգրան Սարգսյանի օրինակով՝ երբ ՀՀԿ-ական պատգամա­վորները «կադրից դուրս» ասում Էին՝ «մենք շա­հագրգռված ենք, որ Տիկոն [այսինքն՝ իրենց կուսա­կից վարչապետը] տապալվի», դա դժվար թե նպաս­տեր երկրի տնտեսական զարգացմանը:

Երբ ստեղծվում Էր Հայաստանի քննչական կոմի­տեն եւ դրա ղեկավար Էր նշանակվում մեծ ազդեցու­թյուն եւ կապեր ունեցող նախկին գլխավոր դատա­խազ Աղվան Հովսեփյանը, պարզ էր, որ այդ մարմինը հակասություններ կունենա դատախազության հետ: Հիմա ակնհայտ է դարձել, որ Գյումրիում, Սյու­նիքում Եւ Հայաստանի այլ մարզերում դատախազ­ներն ու քննիչները իրար վրա, այսպես ասած, «տակառ են գլորում»: Թե որքանով է դա նպաստում կամ խանգարում հանցավորության դեմ պայքարին՝ կպարզվի մոտ ապագայում:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ