18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարմրուկով վարակված հայերը պատվաստված չեն եղել.ԱՆ

«2015 թվականի ընթացքում կարմրուկով վարակված հայերը պատվատսված չեն եղել եւ այս հիվանդության դեպ իմունիտետ չեն ունեցել: Վարակվածներից 5-ը առհասարակ պատվաստված չեն եղել, երկու հոգի էլ մասնակի են պատվաստված եղել. նրանց ընդամենը մեկ պատվաստում է արվել երկուսի փոխարեն» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  աաաաաասաց  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը 

Նրա խոսքով՝ հիվանդությունը «բերել են» այլ երկրներից՝ հիմնականում ՌԴ-ից ու Եվրոպայից: Բացի այդ՝ ամռանը  կարմրուկի տարածման վտանգը շատ ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին, քանի որ ամառվա ընթացքում մարդիկ ավելի հաճախ են արտերկիր մեկնում, ացյելում զանգվածային միջոցառումներ եւ շփվում միմյանց հետ:

Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշեց, որ վարակվածներից մեկը դեռեւս գտնվում է իր գլխավորած կլինիկայում: Պացիենտն ընդունվել է բավականին ծանր վիճակում, սակայն այժմ նրա վիճակը նորմալիզացվել է: Տարվա սկզբից բանախոսի ղեկավարած կլինիկայում կարմրուկից բուժում է ստացել 4 հոգի, բոլորն էլ ապաքինվել են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ