30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը ամփոփեց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են աշխատակազմի վարչությունների և բաժինների գործառույթների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները:

Առաջին անգամ իրականացվող ամփոփման շրջանակում վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները: Ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններով դրական գնահատված ցուցանիշներին անդրադառնալով` քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին հորդորել է չբավարարվել գրանցած ցուցանիշներով և ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է համակարգում ներառել նաև քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ների աշխատանքի գնահատումը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ