29 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Սնանկության մասին» օրենքի նախագծի վերանայում

Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հունիսի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներ, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների, դատական իշխանության, Կենտրոնական բանկի և այլ բանկերի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շատ կարևոր են Եվրոպայի խորհրդի և միջազգային չափորոշիչներին համապատախան Հայաստանում անվճարունակության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու  համար: Ըստ նրա՝ պետք է մտցնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն պարտատիրոջ շահի գերակայությունը: «Պետք է ֆինանսական առողջացման հիմքերը լինեն անհրաժեշտ և բավարար՝ հաշվի առնելով և Կենտրոնական բանկի և դատավորների կարծիքները»,-ընդգծել է Արսեն Մկրտչյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շուկայական տնտեսության պայմաններում կարևորել է օրենքով սահմանվող պատշաճ կարգավորումների առկայությունը, որոնք կապահովեն իրավական գործուն մեխանիզմներ ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ շահերի բալանսավորված պաշտպանություն համար: Ըստ նրա՝ կատավել է բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ՝ օրենքում առկա բոլոր թերությունների ու բացերի շտկման և սնանկության եզրին գտնվող տնտեսվարողների խնդիրներին լուծում տալու նպատակով: «Մենք փորձել ենք նախագիծը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ հաշվի առնելով նաև տեղական առանձնահատկությունները, որպեսզի կարողանանք համակողմանիորեն պաշտպանել պարտատերերի և պարտապանների շահերը»-եզրափակել է Սուրեն Քրմոյանը:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան սնանկության ոլորտի բարեփոխումների և ներդրումների շուկայի բարելավման կարևորությունը: «Պետք է նախանշել գլխավոր ուղղությունները, որոնք կնպաստեն նաև տնտեսական զարգացմանը, քանի որ այն ուղիղ համեմատական է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացմանը»,- ասել է Նատալյա Վուտովան՝ ընդգծելով, որ ԵԽ գլխավոր գործընկերներից մեկն այս ոլորտում Արդարադատության նախարարությունն է, և ԵԽ-ն կշարունակի բարեփոխումներին ուղղված իր աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նրանք անդրադարձել են սնանկության կառավարիչների և դատավորների համալրման ու վերապատրաստման ապահովման, առողջացման դրույթների բարելավման և մորաթորիումի դրույթների վերանայման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործող օրենքն ավելի շատ պաշտպանում է պարտատիրոջ շահերը:          

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ