04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տուգանել են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում hունիսի 8-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 402 դեպքի: Նախարարին զեկուցվել է հունիսի 2-4-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովի ընթացքի մասին:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին:

Ներկայացնելով Երևանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 1 1 գազալցակայան արդեն տուգանվել է: Նախարար Ա. Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:
 

Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ նախատեսվում է գործակալության մասնագետների այցը Սյունիք, որտեղ կկազմակերպվեն դասընթացներ: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 377 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 227 000 կրակոց:
 

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը զեկուցել է հունիսի 9-11-ը հաշմանդամների Հանրապետական մարզական փառատոնին նախարարության 9 սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների մասնակցության մասին: Ս. Մխիթարյանը հայտնել է նաև, որ նախարարության հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից հունիսի 13-ին մասնակցություն կունենա նաև կարատե մարզաձևի Հայասատանի բաց առաջնությանը:

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնել է, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համար ձեռքբերված ձայնագրող սարքերը տեղադրվել են և «911» ծառայության ահազանգերը մշտապես վերահսկողության տակ են:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ