25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Հարսանիք կլինի, սակայն…»

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, սակայն հանրությունը շարունակում է հետաքրքրվել՝ որտեղ է նա և ինչով է զբաղվում։ Վերջին շրջանում ռեփերը հրաժարվում է նաև հարցազրույցներ տալ, սակայն BlogNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ շարունակում է զբաղվել իր երաժշտական գործունեությամբ։

«Նոր ալբոմներ եմ պատրաստում, սեպտեմբերին «3.33» խումբը միանգամից 2 ալբոմ կթողարկի»,- ասաց ռեփերը՝ հավելելով, որ որոշել են միանգամից երկու ալբոմ թողարկել, քանի որ նոր գործերը շատ են տարբերվում միմյանցից։

Ֆելիքսը «3.33»-ի երկրպագուներին նոր ալբոմ խոստացել էր դեռևս նախորդ տարվա հունիսին, սակայն այն այդպես էլ չթողարկվեց։ «CD թողարկել չստացվեց, սակայն ալբոմի երգերը ներբեռնեցինք համացանց։ Մեզ մոտ լռություն չէ, միշտ էլ լինում են նոր գործեր, ուղղակի Նարեկն (A’Chilla-ն) ԱՄՆ-ում է, ես էլ մենակ դանդաղ եմ առաջ գնում»,- ասաց նա։

Ֆելիքսից հետաքրքրվեցինք նաև սպասվելիք հարսանիքի մասին։ Շրջանառվող լուրերը, որ նա և նշանածը՝  Գոհար Պարույրյանը, քաղաքացիական ամուսնությամբ միասին են ապրում, հաղորդավարը չմեկնաբանեց՝ նշելով, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։ «Հարսանիք կլինի, սակայն ոչ հանրային։ Չեմ հասկանում դա հանրայնացնելու իմաստը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ