14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բիբինը գլխի է գցել՝ ակնարկելով հայ պաշտոնյաների ունեցվածքը. Հրապարակ

«Հրապարակ» -ը տեղեկացնում է, որ նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, եւ խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխըե.

««Տնակը», ուր ես ապրում եմ, իմ «կողքին ապրում են բավականին մեծ թվող հայ հայտնի չինովնիկներ»: Ու գնացԵլ է «կաշը»: Ծավալվող «ագրեսիայից» անմասն չեն մնացել անգամ հայ-ռուսական «դարավորե բարեկամության ջատագովներ Հայկ Բաբուխանյանն ու ԱրտաշԵս Գեղամյանը, որոնք նույնպես քարը քարին չեն թողել Բիբինին անկյուն քշելու հարցում, այն աստիճան, որ վերջում Գեղամյանը մի պահ «սթափվելե ու փորձել է փրկել այդ «հարաբերություններըե: «Իսկ Նազարյանի ֆազերն ընդհանրապես փախել էին. դառել էր կինոյի միջի տղեն՝ հո չ։ր տոպկում, հո չէր տոպկում»:

Թատրոն էր, հարցրինք հանդիպմանը մասնակցած մեր զրուցակցին: «Չէ՝ հաստատ չէ, որովհետեւ մենք-մենք էինք, դրա կարիքը չկար: Նազարյանն ասում էր՝ ես ձեզ հազար անգամ ասել եմ էդ լեքսուսների, վարկերի, էդ ցեմենտ-մեմենտի թվերը մի գրեք հայտի մեջ, ինչքի եք գրել, մենք ամեն անգամ դրանք «զրոե ենք գնահատում, խի եք գրել…:

Սկզբում Բիբինը շատ ագրեսիվ էր իրեն պահում, բարձր աշտարակից թքած ուներ բոլորիս վրա, սակայն ընթացքում նրա համար ակնհայտ դարձավ, որ, բոլոր դեպքերում, ինչ-որ բան այն չէ, ու ինչ-որ մեկին այս մեծ խաղում «Ժերտվաե կտան, ու չի բացառվում, որ էդ մեկը հենց ինքը լինի, ու ավելի զգուշավոր դարձավ: Մնացածը կերեւա լսումների ժամանակ, թե ինչ ինստրուկցիայով կգա լսումներին, եւ թե ինչ հանձնարարական են տվել նրան Ռուսաստանից’ ընդդեմ Հայաստանի»:

Օրվա այլ հետաքրքիր հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ