05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այդ դեպքում արտագաղթի մասին խոսք լինել չի կարող. մարզպետ

Խաղողի բերքի մթերման խնդիր չի լինի, մանավանդ որ արտահանման խնդիրները կամաց-կամաց լուծվում են:  «Գների հետ կապված մի պահ իրոք տատանումներ կար, երբ որ ռուբլին տատանվում էր, այդ ժամանակ իրոք նպատակահարմար չէր արտահանելը, որովհետև իրենք ցանկանում էին ռուբլով, իսկ մերոնք ցանկանում էին դոլարային արժեքով: Բայց արդեն այդ խնդիրը կարծես թե կամաց-կամաց կարգավորվում է, և մոտակա ժամակաները արտահանումները կվերսկսվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

 «Նախանական տվյալներով՝ 150 դրամով 1 կգ-ը կընդունվի: Ըստ ինձ ավելի էժան չի լինի, , թեև հստակ չեմ կարող ասել: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ամենակարևորը՝ գյուղացին իր արտադրած գյուղմթերքները կարողանա իրացնել, որը շահույթ կբերի նրան: Իսկ եթե այդ շահույթը ապահովեցինք, ես կարծում եմ, որևէ արտագաղթի մասին խոսք լինել չի կարող»: Աշոտ Ղահրամանյանը նշեց, թե մտավախություն չունեն, որ մարզում խաղողի մեթերման ծավալների կրճատման խնդիր կարող է առաջանալ. «Արդեն գյուղնախարարը ՀՀ վարչապետի հետ հանդիպել է խաղողագործների հետ, և արդեն որոշում ընդունվել է, որ ամբողջ քանակությունը կմթերվի»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ