06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Նազարյանի տառապանքը փորձ ունի

 «Հաստատակամ և ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ասել, որ բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել հատկապես մամուլում, որ ՀԷՑ-ը իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, շքեղության մասին է խոսքը, որը վերաբերում է թանկարժեք մեքենաներին, առաձնատների վարձակալությանը, և էլի այլ ծախսերի, և նախորդ սակագների, և գրծող, և առաջիկա սակագնում այդ շքեղության որևէ էլեմենտ մեր սակագնում իր արտացոլումը չի գտնի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Դիտարկմանը, թե անցած տարի խոստացել էր և կանխատեսել, որ չի լինելու էլեկտրաէներգիայի բարձրացում, նա արձագանքեց.  «Տեսնո՞ւմ եք՝ իմ տառապանքը փորձ ունի, անցած տարի այդ հարցը տվեցիք ինձ, ես պատասխանեցի մի քանի նախադասությամբ: Իմ պատասխանի մեջից առաձնացրիք մի նախադասությունը, մնացածը կոնտեքստից հանում եք և այսօր շահարկում եք: Դրա համար այսօր զերծ կմնամ, բայց ասեմ, որ անցած տարի ես ասացի, որ եթե դուք ինձ ասեք, որ սակավաջուր կլինի նախորդ տարվա նման, թե չէ, դոլար-դ րամ փոխարժեքը ինչպիսին կլինի, միջուկային վառելիքի գինը ինչպիսին կլինի և էլի բազմաթիվ գործոններ, եթե մնա նույնը այս բոլորը, ապա սակագինը չի փոխվի: Բայց ցավոք…»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ